National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
03.11.2016
Կիեւում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի երկու հանձնաժողովների համատեղ նիստ

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը Կիեւում տեղի է ունեցել Եվրանեսթ ԽՎ-ի Քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի ու Սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին մասնակցել են Եվրանեսթ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, վեհաժողովի փոխնախագահ Արտակ Զաքարյանը եւ Եվրանեսթ ԽՎ-ի սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի փոխհամանախագահ Կարինե Աճեմյանը:

Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են Եվրամիության եւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրներում մամուլի ազատության, անկախության եւ օբյեկտիվության, ինչպես նաեւ Արեւելյան Եվրոպայի գործընկեր երկրներում կանանց իրավունքների պաշտպանության, կանանց համար աշխատաշուկայի հասանելիության վերաբերյալ նախապատրաստվող զեկույցները: Նիստի ընթացքում քննարկվել են Եվրամիության հետ Արեւելյան գործընկերության անդամ երկրների մուտքի արտոնագրի ազատականացման հարցերը: Քննարկվել եւ համաձայնեցվել են նաեւ հանձնաժողովների առաջիկա աշխատանքային ծրագրերն ու ժամանակացույցերը:

Այցի շրջանակում Արտակ Զաքարյանը եւ Կարինե Աճեմյանը հանդիպումներ են ունեցել Ուկրաինայի փոխվարչապետ Իվանա Կլիմպուշ-Ցինցաձեի, Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Իրինա Հերաշչենկոյի եւ արտաքին գործերի փոխնախարար Օլենա Զերկալի հետ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության անդամ պետություններում ներկա իրավիճակին եւ խորհրդարանական ձեւաչափում դրանից բխող հետագա անելիքներին:


20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am